Հոգեկան առողջություն
Մարդկանց հոգեվիճակն արտակարգ իրավիճակներում
Աղետները, խոշոր ավտովթարներն ու պատահարները, դրանց հետևանքները մարդկանց մոտ առաջացնում են խորը հուզական լարվածություն: Որոշ դեպքերում կարող է խանգարվել մարդկանց մտածողության բնականոն ընթացքը, թուլանալ կամ, առհասարակ, բացակայել վերահսկողությունը սեփական անձի հանդեպ, որն էլ հանգեցնում է անկանխատեսելի հետևանքների:
Սակայն շատ բան կախված է նաև օրգանիզմի անհատական առանձնահատկություններից, աշխատանքային պայմաններից, դաստիարակությունից, ընթացող երևույթների մասին ունեցած տեղեկացվածությունից ու վտանգի աստիճանը գիտակցելուց: Օրինակ` ոմանց մոտ այն կարող է ուղեկցվել առողջական վիճակի վատթարացմամբ, հոգեբանական ու ֆիզիոլոգիական սթրեսային երևույթներով, մյուսների մոտ` ներքին կենսական ռեսուրսների մոբիլիզացմամբ: Հոգեբանորեն չնախապատրաստված անձանց մոտ վախի զգացողություն և վտանգավոր վայրից հեռանալու ցանկություն է առաջանում, մյուսների մոտ` հոգեբանական շոկ, որն ուղեկցվում է մկանների թմրածությամբ: Այդ պահին խանգարվում է մտածողության բնականոն ընթացքը, թուլանում կամ առհասարակ վերանում է գիտակցության վերահսկողությունը զգացմունքների ու կամքի հանդեպ: Նյարդային պրոցեսները` գրգռումն ու արգելակումը, տարբեր կերպ են դրսևորվում. օրինակ` ոմանց մոտ լայնանում են բբերը, խանգարվում է շնչառությունը, արագանում է սրտի աշխատանքը, առաջանում են պերիֆերիկ արյունատար անոթների կծկումներ, սառը քրտինք, մկանները թուլանում են, փոխվում է ձայնի տոնայնությունը, երբեմն էլ մարդիկ կորցնում են խոսելու ունակությունը:
Անսպասելի վախի պատճառով հայտնի են նաև մահվան դեպքեր` սրտամկանային համակարգի աշխատանքի խանգարման արդյունքում: Այդպիսի իրավիճակը բավականին տևական է լինում` մի քանի ժամից մինչև մի քանի օր: Նման վարքի հիմքում ընկած են այնպիսի պատճառներ, ինչպիսիք են՝ վտանգի առաջացման անսպասելի լինելը, վթարի կամ աղետի ընթացքի ու հետևանքների անորոշությունը, այդ իրավիճակում չկողմնորոշվելը, բնության աղետների հետ պայքարելու հմտության բացակայությունը և թույլ բարոյա-հոգեբանական պատրաստվածությունը: Ի՞նչ անել նման իրավիճակից խուսափելու համար. առաջին հերթին պետք է հաշվի առնել, որ ծանր հոգեբանական վնասվածք ստացած մարդը շատ ավելի արագ է վերականգնում հոգեկան հավասարակշռությունը, եթե փորձել նրան ներգրավել որևէ ֆիզիկական աշխատանքի մեջ, ընդ որում` ոչ թե մենակ, այլ՝ խմբակային: Երկրորդ` մարդկանց վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է արտակարգ իրավիճակներում գործելու մշտական հատուկ պատրաստվածություն` հոգեբանական դիմացկունություն և կամքի ուժ մշակելու համար: Երրորդ` կարևոր նշանակություն ունի աշխատակազմին, կազմակերպության բոլոր անդամներին նախապատրաստելը, հոգեբանական ծանրաբեռնվածության, դիմացկունության, տոկունության, ինքնատիրապետման զարգացման, դրված խնդիրներին հասնելու փոխօգնության, փոխաջակցման կարողությունը: Օբյեկտիվորեն հանգստացնում է նաև հավաստի աղբյուրից ստացած ցանկացած տեսակի տեղեկատվությունը:
Մարդիկ կառավարության կամ հմուտ մասնագետների կողմից հավաստի տեղեկատվության կարիք ունեն: Հաճախ ավելի հանգիստ ու վստահ են իրենց զգում նրանք, ովքեր գտնվում են ավելի մոտ տեղեկատվության աղբյուրին, թեկուզ այն այդքան էլ հուսադրող չէ: Անհրաժեշտ է իմանալ, որ անվտանգության կանոններին նախապես հետևելը չի կարող լիովին երաշխավորել խուճապի բացակայությունը, սակայն կարող է այն զգալիորեն նվազեցնել, ուստի այդ կանոններին հետևելն անհրաժեշտություն է:
Նման վարքի հիմքում ընկած են այնպիսի պատճառներ, ինչպիսիք են` վտանգի առաջացման անսպասելի լինելը, վթարի կամ աղետի ընթացքի ու հետևանքների անորոշությունը, այդ իրավիճակում չկողմնորոշվելը, բնության աղետների հետ պայքարելու հմտության բացակայությունը և թույլ բարոյա - հոգեբանական պատրաստվածությունը:
Ի՞նչ անել նման իրավիճակից խուսափելու համար.
Առաջին հերթին պետք է հաշվի առնել, որ ծանր հոգեբանական վնասվածք ստացած մարդը շատ ավելի արագ է վերականգնում հոգեկան հավասարակշռությունը, եթե փորձել նրան ներգրավել որևէ ֆիզիկական աշխատանքի մեջ, ընդ որում` ոչ թե մենակ, այլ խմբակային:
Երկրորդ` մարդկանց վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է արտակարգ իրավիճակներում գործելու մշտական հատուկ պատրաստվածություն` հոգեբանական դիմացկունություն և կամքի ուժ մշակելու համար:
Երրորդ` կարևոր նշանակություն ունի աշխատակազմին, կազմակերպության բոլոր անդամներին նախապատրաստելը, հոգեբանական ծանրաբեռնվածության, դիմացկունության, տոկունության, ինքնատիրապետման զարգացման, դրված խնդիրներին հասնելու փոխօգնության, փոխաջակցման կարողությունը:
Օբյեկտիվորեն հանգստացնում է նաև հավաստի աղբյուրից ստացած ցանկացած տեսակի տեղեկատվությունը: Մարդիկ կառավարության կամ հմուտ մասնագետների կողմից հավաստի տեղեկատվության կարիք ունեն: Հաճախ ավելի հանգիստ ու վստահ են իրենց զգում նրանք, ովքեր գտնվում են ավելի մոտ տեղեկատվության աղբյուրին, թեկուզ այն այդքան էլ հուսադրող չէ:
Անհրաժեշտ է իմանալ, որ անվտանգության կանոններին նախապես հետևելը չի կարող լիովին երաշխավորել խուճապի բացակայությունը, սակայն կարող է այն զգալիորեն նվազեցնել, ուստի այդ կանոններին հետևելն անհրաժեշտություն է:
Կարդացեք նաև
Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...
Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա կյանքին վերադառնալու համար...
Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...
Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...
Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...
ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...
Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...
Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...
Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...
Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...
Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...
Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:
Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն